ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության ձայնագրությունը կիրականացվի առաջիկայում

«Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության ձայնագրությունը կիրականացվի առաջիկայում
19.02.2016 | 12:17

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության ձայնագրությունն իրականացվելու է փետրվարի 19-ին և 20-ին` ժամը 10։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ֆիլմի կոմպոզիտոր Սերժ Թանկյանի ստեղծագործությունը կատարվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ձայնագրության աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

«Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում կրակի մեջ այրում իր ամուսնուն:
Ֆիլմի հետ կապված աշխատանքները շուտով կավարտվեն: Նախատեսվում է, որ այն էկրան կբարձրանա 2016-ի գարնանը։

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ